Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ»․ Մակրոնն է խոսել, հայտնի է դարձել Ուկրաինայի ֆինանսավորման ձեւը

Blog Image

Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ, Բրյուսելում Եվրոպական Միության գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։ 

«Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցները կրկին օգտակար կլինեն <...> Հակառակ դեպքում մենք կքննարկենք [կարգավորման հարցերը] մեր միջև և բանակցողների հետ, <...> ինչը օպտիմալ չէ»,- Մակրոնի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Գագաթնաժողովում քննարկվել էր 2026-2027 թվականներին Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի  0% տոկոսադրույքով եվրոպական ֆինանսավորման հարցը։ Հունգարիան, Չեխիան ու Սլովակիան հրաժարվել էին մասնակցել ֆինանսավորմանը։

Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտարարել էին, որ դաշինքը համաձայնության է եկել 2026-2027 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ։

Ֆոն դեր Լայենը պարզաբանել էր, որ միջոցները Ուկրաինային չեն տրամադրվի «փոխհատուցման վարկի» միջոցով, այլ կապիտալի շուկաներում ԵՄ-ի կողմից վարկ վերցնելու միջոցով։ Միջոցները կհավաքագրվեն ԵՄ 27 երկրներից 24-ի համատեղ վարկ վերցնելու միջոցով (Հունգարիան, Սլովակիան և Չեխիան չեն մասնակցի)։ Գումարն Ուկրաինային կտրամադրվի վարկ հաջորդ երկու տարիների ընթացքում։ Ուկրաինան պարտավոր կլինի այն վերադարձնել, երբ Ռուսաստանը վճարի փոխհատուցումները։ Եթե Ռուսաստանը հրաժարվի, ԵՄ-ն «իրավունք է պահպանում» օգտագործել սառեցված ռուսական ակտիվները պարտքը մարելու համար։

 

Politico-ի տվյալներով՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը տևել է 15 ժամ։

Send