Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ը նորից «հակաիսրայելական որոշումների համար» պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դատավորների նկատմամբ

Blog Image

Միացյալ Նահանգները «հակաիսրայելական որոշումների համար» պատժամիջոցներ է կիրառել Հաագայի Միջազգային քրեական դատարանի երկու դատավորների նկատմամբ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Հաագայի Միջազգային քրեական դատարանի ևս երկու դատավորների՝ Գիորգի Լորդկիպանիձեի (Վրաստան) և Արդենբալսորոն Դամդինի (Մոնղոլիա) նկատմամբ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ նրանք մասնակցել են Իսրայելի քաղաքացիներին ուղղված որոշումների կայացմանը։

Ռուբիոն հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանը «քաղաքական դատական ​​պատերազմ է մղում» ու խախտում է ԱՄՆ-ի և Իսրայելի ինքնիշխանությունը, որոնք չեն ճանաչում դատարանի իրավասությունը։ Վաշինգտոնը խոստացել է շարունակել կոշտ արձագանքել նման գործողություններին։

2025 թվականի հունիսին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր կիրառել ՄՔԴ-ի չորս դատավորների նկատմամբ, այդ թվում՝ նրանց նկատմամբ, ովքեր հաստատել էին իսրայելցի առաջնորդների ձերբակալման օրդերները և ԱՄՆ զինվորականների դեմ հետաքննությունները։

Send