Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2026 թվականի համար ռեկորդային 901 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեի մասին փաստաթուղթը։
«Այս օրենսդրությունը Պաշտպանության նախարարությանը հնարավորություն կտա իրականացնել իմ «Խաղաղություն ուժի միջոցով» քաղաքականությունը, պաշտպանել հայրենիքը ներքին և արտաքին սպառնալիքներից և ամրապնդել պաշտպանական արդյունաբերական բազան»,- նշել է նախագահը հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված օրինագիծը ներառում է 400 միլիոն դոլարի աջակցություն Ուկրաինային 2026 և 2027 թվականներին: ԱՄՆ պաշտպանական բյուջեն 2025 ֆինանսական տարվա համար, որի ժամկետը լրացել էր սեպտեմբերի 30-ին, կազմել էր 884 միլիարդ դոլար։

Русский