Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դատարանն արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջը

Blog Image

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է։ Դատախազությունից MediaHub-ին հայտնեցին,  որ բողոքարկելու են վճիռը։

Աշխեն Ալեքսանյանը նախորդ տարի ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում, նա դիվանագիտական կորպուսի աշխատակից էր։

Դիվանագետ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ և ինչ-որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին:

Էմմա Մարտիրոսյան

Send