Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՀՀ–ում uպանված 23-ամյա չեչեն կնոջը՝ Այշատ Բայմուրադովային, հnւղարկավորեցին․ ո՞վ էր uպանել նրան

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակը գտել են Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում։

Այշատ Բայմուրադովան, որը սպանվել էր Հայաստանում՝ ընտանեկան բռնությունից փախչելուց հետո, մահից մի քանի ամիս անց թաղվել է Երևանում։

Նրա մարմինը մի քանի ամիս մնացել է դիահերձարանում, քանի որ միայն հարազատները կարող էին այն պահանջել, և նրանք հրաժարվել են պատասխանել հարցումներին: Այդ պատճառով Բայմուրադովան թաղվել է գերեզմանատան առանձին հատվածում, որտեղ պահվում են չպահանջված մարմինները՝ առանց տապանաքարերի։

Հայաստանի օրենսդրության համաձայն՝  մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, բայց նրանք հրաժարվել էին Այշատից և չէին պատասխանում հարցումներին։

Հայաստանի իշխանությունները համաձայնել են վճարել հուղարկավորության համար և հանձնել մարմինը թաղման համար։

Այշատ Բայմուրադովան Ռուսաստանից Հայաստան է մեկնել 2025 թվականին: Չեչնիայում նա ընտանեկան բռնության էր ենթարկվել ամուսնու կողմից, որը պարբերաբար ծեծի էր ենթարկում նրան:

Նշենք, որ Չեչնիայում ծնվա Այշատ Բայմուրադովան փախել էր ընտանիքից և անհետ կորել Երևանում հոկտեմբերի 15-ին։ Մի քանի օր անց հայտնաբերվել էր նրա դին։ Նրա սպանության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ։

Մարիաննա Արամյան

Send