Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ձյան տեղումներ՝ Ապարանում. գյուղացին վնաս կրե՞լ է

Blog Image

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Ապարանում ձյուն է տեղացել։

MediaHub-ը կապ է հաստատել Ապարան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հետևանքների են հանգեցրել անբարենպաստ եղանակային պայմանները։

«Տեղումները քիչ քանակությամբ են եղել, որևէ վնասակար հետևանք չեն թողել։ Մենք սովոր ենք Ապարանում նման եղանակային պայմանների»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ծառերը դեռ չեն ծաղկել, այդ պատճառով էլ էական վնասներ չեն գրանցվել։

Առավոտյան միայն կարկուտ է տեղացել, և, ըստ Սարգսյանի, այն նույնիսկ օգտակար է եղել՝ ազոտի արտադրման առումով։

Էմմա Մարտիրոսյան

Send