Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով է առաջարկել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, գրել է իշխանամետ թուրքական «Հյուրիեթ» թերթը։
Ըստ թերթի՝ Էրդողանը առաջարկի մասին հայտարարել է հունվարի 27-ին՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Թուրք առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի միջև հավանաբար տեսակոնֆերանսով գագաթնաժողով անցկացնել։ «Ըստ լուրերի՝ Թրամփը դրական է վերաբերվում Էրդողանի առաջարկին», - գրում է թերթի սյունակագիր Հանդե Ֆըրաթը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կայցելի Թուրքիա՝ իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններ վարելու համար, չնայած որ կոնկրետ ամսաթվեր դեռևս չեն հայտարարվել։
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հունվարի 28-ին՝ քննարկելով Իրանի շուրջ վերջին զարգացումներն ու տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը։

Русский