ԱՄՆ նախագահ Թրամփը դիտարկում է Իրանին սահմանափակ և լայնածավալ հարվածներ հասցնելու հնարավորությունը, որոնք, Սպիտակ տունը հույս ունի, կարող են նոր բողոքի ալիք հրահրել և թուլացնել Իրանի ղեկավարությանը, գրել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան, Մերձավորարևելյան և արևմտյան դիվանագետների աղբյուրներին:
Ըստ գործակալության՝ քննարկվող տարբերակները ներառում են հարվածներ անվտանգության ուժերին, հիմնական հրամանատարներին և կառավարական հաստատություններին, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում բողոքի ցույցերի դաժան ճնշման համար:
Աղբյուրները պնդում են, որ նպատակը «ռեժիմի փոփոխության» համար պայմաններ ստեղծելն է կամ, առնվազն, Թեհրանի իշխանությունը թուլացնելը:
Քննարկվող սցենարները ներառում են նաև ավելի լայնածավալ հարված՝ Իրանի բալիստիկ հրթիռների կամ ուրանի հարստացման օբյեկտներին: Այնուամենայնիվ, աղբյուրները նշել են, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ուժի կիրառման վերաբերյալ:

Русский