Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» (Ռուստամ Ստեփանյանը) խափանման միջոցը փոխվել է բանտային կալանքի․ հայտնել են MediaHub-ի աղբյուրները։
Ռուստամ Ստեփանյանը մինչ այս տնային կալանքի տակ էր։
Նա անցնում է «Ֆազի» (Սերգեյ Գրիգորյանի) սպանության գործով։ Մեղադրյալի աթոռին են Ռուստամ Ստեփանյանը և Աշոտ Կյուրեղյանը, որոնք մեղադրվում են Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու և մյուս մասնակիցների գործողությունները ղեկավարելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք նախնական համաձայնությամբ կազմակերպել և ղեկավարել են Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ էլ տեղի է ունեցել սպանությունը։
«Ֆազ»-ը սպանվել էր 2024 թվականի հունիսի 11-ին ուշ երեկոյան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Դեպքը տեղի էր ունեցել Էստոնական փողոցի հարակից հատվածում։ Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել երեք տղամարդ։ Այնտեղ Սերգեյ Գրիգորյանը ստացած վնասվածքների հետևանքով մահացել էր։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ սպանության, սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք պահելու հատկանիշներով։

Русский