Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
 
MediaHub-ն ուսումնասիրեց, որ ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
 
Մեր տեղեկություններով՝ Վարույթը վերաբերում է Վեհափառի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնելուն։ Միջնորդության քննությունը նախատեսված է նոյեմբերի 16-ին։

Նշենք, որ այս գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերաբաշխվել էր։

Իսկ օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը գործն ուղարկել է Երևանի քրեական դատարան, թեև կողմերը պնդում էին, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։

Ռուշանյանն այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Վեհափառ Հայրապետի մեղադրանքում նշված չէ, թե կոնկրետ որտեղ է ընդունվել հայրապետական տնօրինությունը՝ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ, թեև մեղադրանքում նշված է, որ խոսքն Էջմիածնի մասին է։

Գործը Երևանում մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, վերջինս էլ դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը պարզելու նպատակով։

Վճռաբեկ դատարանն որոշել էր, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին, նաև նշել էր, որ վարույթը Երևանի քրեական դատարանին փոխանցելով, Արմավիրի դատարանը դրսևորել է «բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում»:
Ի վերջո, գործը կրկին հայտնվել է Սերժ Ռուշանյանի վարույթում։

Send