Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում, MediaHub-ին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ առգրավվել են հեռախոսներ ու համակարգիչներ:
Մայր Աթոռի դիվանապետ դեկտեմբերի 4-ին էր ձերբակալվել, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):
Պաշտպանական կողմը գործը որակում է շինծու և քաղաքական հետապնդում։

Русский