MediaHub-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանն այս պահին գտնվում է ոստիկանությունում։
Նա մեզ հետ զրույցում միայն դա հայտնեց, որևէ այլ բան չասաց։ Թերևս սա կապված է իր երեկված գրառման հետ։
Ավելի ուշ MediaHub-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ 2025 թվականի հունվարին Անի Սամսոնյանի կողմից ՀՀ դատախազություն ներկայացրած հաղորդման հիմքով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 196.1. -ի 1-ին մասով (հետամտելը): Փետրվարի 18-ին ներկայացրած հաղորդման հիմքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն): Կատարվում է նախաքննություն մեկ վարույթի շրջանակում:
«Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը:
Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար: Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում:
Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության:
Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի:
Հետո ասում եք` ինչի են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»,- գրել էր ԱԺ նախկին պատգամավորը։
Էմմա Մարտիրոսյան

Русский