Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լուկաշենկոն կոչ է արել բանակին պատրաստվել ցամաքային ներխուժման

Blog Image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրի վրա հնարավոր հարձակման դեպքում բելառուսական բանակի պատրաստվածությունը ստուգելու անհրաժեշտության մասին։

Լուկաշենկոյի խոսքով՝ ժամանակակից զինված հակամարտությունները ցույց են տալիս, որ հաղթանակը հնարավոր չէ միայն օդային հարվածներով։ «Վերջին հակամարտությունում ներգրավված էին ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը։ Նրանք ռմբակոծեցին և հրթիռներ արձակեցին։ Եվ հաղթեցի՞ն նրանք։ Ոչ։ Առանց ցամաքային գործողության ոչ մի արդյունքի չի կարելի հասնել», - նշել է նա զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման ու կարողանա արագ արձագանքել հնարավոր սպառնալիքներին։

Send