Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Քենիայում «Africa Forward» գագաթնաժողովի ժամանակ անսպասելիորեն բեմ է բարձրացել ու նկատողություն արել աղմկոտ հանդիսատեսին։
«Ներողություն։ Լսեք բոլորդ։ Հեյ։ Հեյ։ Հեյ։ Կներեք, մարդիկ, բայց անհնար է խոսել մշակույթի մասին, երբ նման մարդիկ՝ անհավանականորեն ոգեշնչված, դուրս են գալիս այստեղ և ելույթ ունենում այսպիսի աղմկոտ մթնոլորտում»,- վրդովվել է Մակրոնը։
«Սա լիակատար անհարգալի վերաբերմունք է։ Ուստի ես առաջարկում եմ. եթե ցանկանում եք երկկողմ հանդիպումներ անցկացնել կամ որևէ այլ բան քննարկել, առանձին սենյակներ կան, կամ դուրս եկեք։ Եթե ցանկանում եք մնալ այստեղ, մենք լսում ենք մարդկանց», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Русский