Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մայիսի 5-ին է՞լ երեխաները տանը կմնան. ի՞նչ որոշում է կայացվել

Blog Image

Մայիսի 1-4–ը կլինի կլինի ոչ աշխատանքային. Հայաստանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը։ Իսկ Կառավարությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան: Ֆրանսիայի նախագահը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում, կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։

MediaHub-ին ահազանգել էին աշակերտները ծնողները, որ որոշ դպրոցներում հայտարարել են, թե մայիսի 5-ին դաս չի լինելու։ MediaHub-ի տեղեկություններով, ԵՊՀ-ում դասերը լինելու են հեռավար։

Արդյո՞ք մայիսի 5-ին երեխաները դպրոց չեն գնա․ MediaHub-ը դիմեց ԿԳՄՍՆ՝ հասկանալու՝ ի՞նչ որոշում է կայացվել մայիսի 5-ի մասով։ «Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության»,- MediaHub-ին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։

Մարիաննա Արամյան

Send