Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դպրոցականը դանակաhարել է ուսուցչի և վիրավnրել այլ աշակերտների․ ՌԴ

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի թիվ 191 դպրոցում մի աշակերտ դանակով հարձակվել է ուսուցչի վրա և վիրավորել այլ աշակերտների։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 15-ամյա դպրոցականն առավոտյան եկել է դպրոց՝ ստուգողական գրավորն ուղղելու, և դանակով հարվածել է մաթեմատիկայի 29-ամյա ուսուցչուհու մեջքին, երբ նա շրջվել է։

Ըստ ԶԼՄ-ների՝ գուցե վիրավորվել են նաև երկու աշակերտներ։ Հարձակումից հետո դեռահասը փորձել է ինքնասպան լինել։

Բոլոր տուժածները, այդ թվում՝ ուսուցիչը և հարձակվողը, հոսպիտալացվել են։

 

Send