Կիեւի` ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի հարցը բանակցությունների «անկյունաքարն» է, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
— Պեսկովն ուկրաինական կարգավորման հարցում վերջնաժամկետներ սահմանելը անվանել է անշնորհակալ գործ;
— ԱՄՆ-ն իրական ժամանակում չի տեղեկացնում Ռուսաստանին Բեռլինում Ուկրաինայի շուրջ շփումների ընթացքի մասին, Մոսկվան սպասում է տեղեկատվության բանակցությունների ավարտից հետո;
— Պուտինը բաց է խաղաղության և լուրջ որոշումների համար, դեմ է ժամանակավոր դադարների և խորամանկությունների ստեղծմանը;
— Թրամփը և նրա թիմը անկեղծորեն ցանկանում են խաղաղություն Ուկրաինայում և ջանքեր են գործադրում դրան հասնելու համար;
— Ռուսաստանը չի ցանկանում ուկրաինական կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններ վարել մեգաֆոնային ռեժիմով։

Русский