Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խաղային և բուքմեյքերային ընկերություններին անակնկալ է սպասվում․ ի՞նչ է որոշել Կառավարությունը

Blog Image

MediaHub-ն ուշադրության է արժանացրել կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված մի նախագիծ, որը միտված է խաղային բիզնեսի և բուքմեյքերային գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանն ու հստակեցմանը։
 
Անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել նոր կարգեր, ըստ որոնց՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերային գործունեություն իրականացնող ընկերությունները պետք է վերահսկող մարմնին ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ։
 
Նախագծի համաձայն՝ հաստատվելու են հետևյալ ուղղությունները.
·        Շահումով խաղեր. սահմանվելու են գործունեության մասին հաշվետվությունների ներկայացման նոր կարգն ու օրինակելի ձևաթուղթը (համաձայն N 1 և N 2 հավելվածների)։
·        Ինտերնետ շահումով խաղեր. հստակեցվելու են առցանց տիրույթում գործող կազմակերպությունների ամսական հաշվետվությունների ներկայացման պահանջներն ու համապատասխան ձևաչափերը (համաձայն N 3 և N 4 հավելվածների)։
·        Բուքմեյքերային գործունեություն. սահմանվելու է բուքմեյքերական ընկերությունների հաշվետվությունների ներկայացման նոր կարգն ու օրինակելի ձևաթուղթը (համաձայն N 5 և N 6 հավելվածների)։
 
Միաժամանակ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել դեռևս 2011 և 2015 թվականներին ընդունված կառավարության նախկին որոշումները։ Գործադիրում նշում են, որ դրանցով կարգավորվող հարաբերություններն արդեն հնացել են և վերանայվել են՝ լիովին համապատասխանեցվելով օրենքով սահմանված նոր իրավակարգավորումներին։
 
Ինչի՞ համար է սա արվում
 
Հեղինակների կանխատեսմամբ՝ այս նախագծի ընդունումն էականորեն կփոխի ոլորտի վերահսկողության պատկերը։ Մասնավորապես, այն հնարավորություն կտա.
·        ապահովել վերահսկող մարմնի կողմից շարունակական և ռիսկահենք վերահսկողություն,
·        ստանալ կազմակերպիչների գործունեության վերաբերյալ միասնական ու համադրելի տեղեկատվություն,
·        բարձրացնել ամբողջ ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականության մակարդակը,
·        ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական բազա՝ պետական քաղաքականության հետագա մշակման համար,
·        ամրապնդել իրավական նախադրյալներ՝ վերահսկողական միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար։
 
Մարիաննա Արամյան

Send