Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ր ընկերությունները կազատվեն մաքսատուրքերից․ Կառավարությունը որոշում ունի

Blog Image

Կառավարության առաջիկա նիստը նախատեսված է սեպտեմբերի 11-ին։ MediaHub-ն ուսումնասիրել է գործադիրի առաջ բերած օրակարգային հարցերը, որոնցից մեկով 3 կազմակերպություններ կազատվեն մաքսատուրքից։

«Արզնի ակվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մաքսատուրքերից ազատվելու արտոնություն կստանա:

«ԱՐԶՆԻ ԱԿՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել գազավորված և ոչ գազավորված ջրերի արտադրության համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է ստեղծել 35 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 277 մլն դրամ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Կառավարության նիստում ներառված մեկ այլ չզեկուցվող հարցով «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն էլ 16․7 մլն դրամով մաքսատուրքից կազատվի:

«ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել վենդինգային սարքավորումների համար նախատեսված լուծվող կապուչինոների, թեյի, շոկոլադի և կաթի սպիտակուցով փոշե հումքատեսակների արտադրության համար։

Արտադրանքը շուկայում ներկայացվելու է «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին պատկանող «DOLCE» ապրանքանիշի ներքո։

Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին։Ծրագրի շրջանակներում  նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 149․6 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 253 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 149․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16․7 մլն դրամ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

«Արմատ բեգս»-ին ևս կառավարությունն արտոնություն կտա, որը գնահատվում է 4.6 մլն դրամ։

«ԱՐՄԱՏ ԲԵԳՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պայուսակների արտադրության համար։

Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 100 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 30 մլն դրամի կապիտալ ներդրում։

Ներկայումս առկա է 26 աշխատատեղ 107 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 30-ի՝ 107 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 80․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.6 մլն դրամ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Մարիաննա Արամյան

Send