Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խոշոր հրդեհ` Շիրակի փողոցում. տուժածներ կա՞ն

Blog Image

Երևանում մայիսի 1-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում գտնվող շինանյութի և այլ ապրանքների պահեստային տարածքում հրդեհ է առաջացել։

Ըստ նախնական տվյալների՝ հրշեջներին հաջողվել է կանխել կրակի հետագա տարածումը։ Կրակը տեսանելի է եղել մոտ 100 մետրից, իսկ ծուխը՝ մինչև 1 կիլոմետր հեռավորությունից։ Պարզվել է, որ հրդեհված տարածքը գազաֆիկացված չի եղել, ուստի գազի արտահոսքը՝ որպես հրդեհի պատճառ, բացառվում է։

Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 500 քառակուսի մետր տարածք։ ՆԳՆ մամուլի խոսնակի տեղակալ Էրիկ Աստվածատրյանը MediaHub-ին հայտնել է, որ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

Ալիտա Եղիազարյան

Send