Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հաջորդ 100 տարիների ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ ԵՄ-ին միանալու օգտին․ Օրբան

Blog Image

Օրբանն ասել է, որ Զելենսկին «անցել է սահմանը»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ ասելով, որ նա «անցել է սահմանը»։

Ըստ Օրբանի՝ իր երկրում կայանալիք ընտրությունների ֆոնին Զելենսկին կրկին թիրախավորել է Հունգարիայի կառավարությունը և անձամբ վարչապետին, ինչը «նորություն չէ»։

Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ անսպասելի է եղել, որ Ուկրաինայի նախագահը իր ելույթում քննադատել է նաև այլ եվրոպական առաջնորդների՝ նշելով Ուկրաինային տրամադրվող անբավարար օգնությունը, զենքի մատակարարման պակասը և Եվրոպայի թույլ վճռականությունը։

Օրբանը նաև ուշադրություն է հրավիրել Բրյուսելի արձագանքի վրա։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուալ ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ուկրաինայի զարգացման ճանապարհային քարտեզ, որը հաշվի է առել Կիեւի բոլոր հիմնական պահանջները։ Դրանց թվում են եղել 800 միլիարդ դոլարի հատկացումը, Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության արագացումը մինչև 2027 թվականը և աջակցության շարունակականությունը մինչև 2040 թվականը։

Հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ Զելենսկին հայտարարել էր, որ «յուրաքանչյուր Վիկտոր», որը ապրում է Եվրոպայի հաշվին, բայց վաճառում է նրա շահերը, «արժանի է ապտակի»։

Օրբանը նաև ընդգծել է, որ Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին հաջորդ 100 տարիների ընթացքում։ «Հաջորդ 100 տարիների ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին», - ասել է կառավարության ղեկավարը։

Send