Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եվրոպական զորքերի՝ Գրենլանդիայում տեղակայելը գրգռեց նախագահին․ ԱՄՆ առևտրի նախարար

Blog Image

Գրենլանդիայի շուրջ իրավիճակը նման է ամուսնուդ հետ կռվելուն, ասել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը` խոսելով Եվրոպայի և Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին։

«Ես Գրենլանդիայի իրավիճակն անվանեցի դատարկ իրարանցում: Դա նման է ամուսնուդ հետ կռվելուն: Նրանք սուր արձագանքեցին»,- Դավոսում ժպիտը դեմքին ասել է ԱՄՆ առևտրի նախարարը Bloomberg-ին։

«Եվրոպական զորքերի՝ Գրենլանդիայում տեղակայումը գրգռեց նախագահին [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին]: Նրանք զորքեր ուղարկեցին Գրենլանդիա: Նրանք զորքեր չուղարկեցին Ուկրաինա: Ինչո՞ւ են նրանք զորքեր ուղարկում Գրենլանդիա»,- ասել է Լուտնիկը։

 

Send