Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը գրառման պատճառով

Blog Image

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակի վերաբերյալ վերջինիս գրառման պատճառով: Այս մասին հաղորդել է «The Guardian»-ը՝ հղում անելով AFP լրատվական գործակալությանը:

Մերցը չեղարկել է Թրամփի հետ չորեքշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցը՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրապարակավ գովաբանել էր ծայրահեղ աջ գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակը տարածաշրջանային ընտրություններում։

Մերցը խոսնակը հրաժարվել է նշել չեղարկման պատճառը, սակայն բացառել է այն հնարավորությունը, որ դա պայմանավորված է եղել ժամանակացույցի հետ կապված խնդիրներով։ Խոսնակը չի մեկնաբանել Թրամփի խոսքերը կամ երկու միջոցառումների միջև որևէ հնարավոր կապը։

Send