Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով

Blog Image

Առնվազն 20 մարդ է վիրավորվել Լեհաստանի Պրշիսուչա քաղաքի մոտ ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնել է երկրի պետական ​​հրշեջ ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ Լյուբլինից Շեցին ուղևորվող Intercity գնացքը բախվել է բեռնատարի հետ անցման ժամանակ, ինչի հետևանքով դրա բոլոր վեց վագոնները մասամբ դուրս են եկել ռելսերից։

Գնացքում եղել է 120 ուղևոր։ 20 վիրավորներից չորսը, այդ թվում՝ բեռնատարի վարորդը, ծանր վիճակում են։

Send