Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սիրիան հանվել է երկրների ցանկից, որոնք չեն կատարել միջուկային զենքի չտարածման մասին պարտավորությունները

Blog Image

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Սիրիային հանել է այն երկրների ցանկից, որոնք չեն կատարել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին որոշումը անվանել է «պատմական առաջընթաց»։

Գրոսսին հաստատել է, որ Սիրիայում 2007 թվականին ոչնչացված օբյեկտը կառուցվող միջուկային ռեակտոր է եղել, որի վառելիքը արտադրվել է երկրի ներսում։

Send