Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Վրաստանի քրեական օրենսգիրքում ավելավում է «ծայրահեղականության» մասին հոդված

Blog Image

Վրաստանի քրեական օրենսգրքում կավելացվի հոդված, որը «կպայքարի սահմանադրական կարգի դեմ ուղղված ծայրահեղականության դրսևորումների դեմ», լրագրողներին ասել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Սահմանադրական կարգը պետք է խստորեն պաշտպանված լինի։ Եթե կոնկրետ անձանց գործողությունները սպառնալիք են ներկայացնում սահմանադրական կարգի համար, ապա կկիրառվի օրենքը», - ասել է Կոբախիձեն։

Վարչապետը պարզաբանել է, որ ի թիվս այլնի՝ «ծայրահեղականության» տակ նկատի ունի օրինական ընտրված պետական ​​մարմինների և ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը չճանաչելը։

Նոր հոդվածի նախագծի համաձայն՝ Վրաստանի օրենսդրությունը խախտելու կոչերը, այլընտրանքային պետական ​​մարմիններ ձևավորելու փորձերը կամ ինքնահայտարարվելը կառավարության ներկայացուցիչ՝ «օրինական պետական ​​մարմինների անօրինականության մասին հանրային ընկալումները ամրապնդելու» նպատակով, պատժվելու են մինչև երեք տարի ազատազրկմամբ, տուգանքով կամ մինչև 600 ժամ հասարակական աշխատանքով։

Send