Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ըն կել ու մաhացել են․ երեխան տանն է եղել

Blog Image

Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել են, գրել են ԶԼՄ-ները։

Միջադեպը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում։

Մահացած զույգի մարմինները հայտնաբերվել են «Սալյարեւո Պարկ» բնակելի համալիրի պատուհանների տակ։ Հարևանների խոսքով՝ զույգը բարյացակամ և շփվող է եղել։ Իրավապահ մարմինների աղբյուրը հաստատել է միջադեպը։ Զույգի մահվան պահին բնակարանում է եղել նրանց հինգամյա երեխան։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածները Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Իրավապահ մարմինները երեխային ժամանակավորապես տարել են։ 

 

Send