Բիշքեկում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահների Մասուդ Փեզեշկիանը և Իլհամ Ալիեւը։
Նրանք բանակցություններ են վարել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի և Ղրղզստանում կայացած «Շանհայ պլյուս» հանդիպման շրջանակներում։
Մասուդ Փեզեշկիանը և Իլհամ Ալիևը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության վերջին զարգացումները և առաջընթացը։ Նաև ընդգծել են «առկա հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը՝ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար»։

Русский