Եվրոպայի կողմից Ռուսաստանի ընտրությունների արդյունքների ճանաչումը առաջնահերթ նշանակություն չունի, և դրանք խափանելու սադրիչ փորձերը կճնշվեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվրոպացիների կողմից [ընտրությունների արդյունքները] ճանաչելը, թե ոչ, մեզ համար երկրորդական նշանակություն ունի։ Մենք ունենք մեր սեփական քաղաքական համակարգը, մեր սեփական քաղաքական գործընթացը։ Եվ ընտրարշավը ընթանում է ամբողջ թափով», - ասել է Պեսկովը «Յունաշեւ LIVE»-ին տված հարցազրույցում։
Տարբեր սադրիչ փորձերի վերաբերյալ Պեսկովն ասել է. «Դրանք եղել են, կան և կլինեն. մենք այս հարցում մեծ փորձ ունենք»։ «Հետևաբար, բոլորը, ովքեր պետք է, կձեռնարկեն անհրաժեշտ միջոցները», - հավելել է Կրեմլի խոսնակը։

Русский