Միջերկրական ծովում Եվրոպական Միության ռազմածովային ուժերը կալանել են «MV SUN» նավթատարը՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ ենթադրյալ կապերի համար, հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն X սոցիալական ցանցում։
«Օգոստոսի 30-ին Միջերկրական ծովում IRINI գործողության ուժերը բարձրացել են «MV SUN» նավթատարի վրա՝ դրոշի ստուգում անցկացնելու համար։ Նավը կասկածվում է կեղծ դրոշ բարձրացնելու մեջ՝ խախտելով միջազգային ծովային իրավունքը», - ասվում է գրառման մեջ։
Կալլասը նշել է, որ սա ԵՄ ուժերի կողմից վերջին ամսվա ընթացքում ստուգված վեցերորդ նավն է։ Նա նաև հայտարարել է, որ «ստվերային նավատորմի» դեմ պայքարը քննարկման թեմա կլինի սեպտեմբերի 1-ին Իռլանդիայում կայանալիք ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

Русский