Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խցանումներ՝ Ազատության պողոտայից դեպի Սարալանջ ճանապարհին․ ի՞նչն է պատճառը, և ո՞վ է պատասխանատուն (լուսանկարներ)

Blog Image

Վերջին տարիներին մայրաքաղաքի խցանումները մեծ դժգոհությունների ալիք են բարձրացրել։ Մասնավորապես, Ազատության պողոտայից դեպի Սարալանջ իջնող ճանապարհահատվածում մեքենաների անհարմար կայանման հետևանքով մշտապես խցանումներ են լինում։

«Ոչ մի նշան չկա էդ հատվածում, որով կարգելվի կայանելը, բայց ախր նենց խցանում ա լինում էդ մեքենաների կանգնելու պատճառով։ Այդ կայանած մեքենաների պատճառով էն օրը 1 ժամից ավելի  մնացել ենք խցանման մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով MediaHub-ը կապ հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ, ով էլ ասաց՝ նշված հատվածում կայանումը արգելելու վերաբերյալ արգելող ճանապարհային նշան կամ գծանշում չկա։

Իսկ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այդ հատվածում արգելված է կայանումը, ոստիկանությունը պետք է հսկողություն իրականացնի և արգելի։

«Ինչ վերաբերում է գծերին, դրանք թարմացվելու են, հիմա էդքան տեսանելի չեն, դեղին գծեր են, եթե չբերեն ու կայանեն, տվյալ հատվածում էդ աստիճանի խցանում չի լինի»,- հավելեց Կարապետյանը։

Էմմա Մարտիրոսյան

Send