Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատյան Հայրապետական թեմի՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցը

Blog Image

Արարատյան Հայրապետական թեմը հրապարակել է իր՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցը․

Դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, կկատարվի Հանրապետական մաղթանք և Նռնօրհնեքի կարգ։

Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք:

Հունվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, կմատուցվի կիրակնօրյա Ս․ Պատարագ։

Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կկատարվի Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ։

Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ:

Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ և կկատարվի Հոգեհանգստյան կարգ:

Send