Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհի ահազանգ Ջրառատ գյուղում․ «Nissan»-ի շարժիչ է այրվել

Blog Image

Դեկտեմբերի 26-ին, ժամը 07։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մկրտչյան փողոցի տներից մեկի մոտակայքում։ Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 08:22-ին:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ավտոմեքենայի սրահ։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send