Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Արարատում, մի քանի անչափահասներ մտել են մանկապարտեզ, կոտրել են գույք, վնասել խաղալիքներ և այլն․ Shamshyan

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի երիտասարդներ ապօրինի մուտք են գործել Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ և վնասել են մանկապարտեզի գույքը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված տեղեկությունները իրացնելիս ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Խ․-ն, 12-ամյա Ա․ Ա․-ն, 10-ամյա Ա․ Ա․-ն և 14-ամյա Ս․ Խ․-ն Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք են գործել ներս, որտեղ Ա․ Խ․-ն կոտրել է մանկապարտեզի գույքը, վնասել խաղալիքները, որից հետո վերջիններս վերցրել են մանկապարտեզին պատկանող մի քանի խաղալիքներ և օծանելիք և հեռացել։

Անչափահասները ծնողների հետ միասին հրավիրվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել են կատարվածը։

Send