Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լավ խորհուրդներ է տալիս ուկրաինական խաղաղության գործընթացի վերաբերյալ, ասել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը։
Մինսկում Լուկաշենկոյի հետ երկօրյա բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Քոուլը նշել է, որ Բելառուսի նախագահի հետ խոսել է տարբեր հարցերի շուրջ։ Նա ասել է, որ Լուկաշենկոն խորհուրդներ է տալիս Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ, և որ «դրանք լավ խորհուրդներ են»։
Խոսելով խաղաղության գործընթացի առաջընթացի և դրանում Բելառուսի դերի մասին՝ Քոուլը մատնանշել է Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկարատև լավ հարաբերությունները։
Հատուկ դեսպանորդի խոսքով՝ Լուկաշենկոյի՝ Պուտինին խորհուրդներ տալու կարողությունը շատ օգտակար է։ «Նրանք վաղեմի ընկերներ են և ունեն հարաբերությունների այն մակարդակը, որը թույլ է տալիս քննարկել այս հարցերը», - ասել է Քոուլը։

Русский