Իսրայելը, Միացյալ Նահանգները և զենքի մյուս խոշոր մատակարարները պարտավոր են ֆինանսավորել Գազայի հատվածի վերակառուցումը, հայտարարել է ՄԱԿ-ի պաղեստինյան տարածքում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն, գրել է IRNA-ն:
Լոնդոնում օկուպացված պաղեստինյան տարածքների մարդու իրավունքներին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Ալբանեզեն «ընդգծել է Գազայի ցեղասպանությանը մեղսակիցության լիարժեք գնահատման անհրաժեշտությունը»: Նրա խոսքով՝ պատժամիջոցները պետք է ուղղված լինեն ոչ միայն Իսրայելին, այլև մեղսակից բոլոր երկրներին:

Русский