Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել Կորեայի ժողովրդական բանակի ինժեներական ստորաբաժանման մարտական հաջողությունները, որը հայրենիք է վերադարձել արտասահմանում առաքելություններն ավարտելուց հետո, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Կիմ Չեն Ընը ելույթ է ունեցել Կորեայի ժողովրդական բանակի 528-րդ ինժեներական գնդի դիմավորման արարողության ժամանակ՝ ընդգծելով ստորաբաժանման «զանգվածային հերոսության, պրոֆեսիոնալիզմի և կուսակցության ու հայրենիքի հրամաններին հավատարմության ցուցադրումը»:
Նա ասել է, որ զինվորները գործել են չափազանց դժվար մարտական պայմաններում և պատվով կատարել են իրենց հանձնարարված առաքելությունները:
«Մայիսի 28-ին մեր կուսակցության Կենտրոնական ռազմական կոմիտեի որոշմամբ և կարգադրությամբ կազմավորված գունդը՝ արտասահմանյան ռազմական գործողության մեջ անգին հաղթանակն ամրապնդելու նպատակով, օգոստոսի սկզբին դուրս եկավ մարտադաշտ և փայլուն ռազմական սխրանքների հասավ մարտական առաջադրանքներ կատարելիս Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում, որը մեր ընկերներն ազատագրել են իրենց կյանքի գնով», - ասաց Կիմ Չեն Ընը։
Լուսանկարներն այստեղ

Русский