Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաստացի, թոշակը բարձրացնում ենք 20 հազար դրամով. Թորոսյան

Blog Image

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ապրիլի 1-ից  կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով։ Այս որոշումը թեև ուրախության առիթ դարձավ որոշ թոշակառուների համար, այնուամենայնիվ, մեծ աղմուկ ու քննադատական ֆոն էլ առաջացրեց։

Շատերի կողմից սա հստակ որակում ստացավ՝  նախընտրական ընտրակաշառք։ Քաղաքական տարբեր բևեռներից եկող կարծիքներն ու քննադատությունները մի կողմ. Փաշինյանի հայտարարությունը բավականին լայն քննարկման առիթ դարձավ աշխատանքային լուրջ ստաժ ունեցող և նվազագույնից բարձր թոշակ ստացող քաղաքացիների մոտ. նրանց դեպքում թոշակը 10 հազար դրամով չի բարձրանալու, այլ ավելի քիչ։ Եվ դա բերեց արդարացի դժգոհություն՝ ինչո՞ւ պետք է իրենք՝ ամբողջ  կյանքում  աշխատած ու հարկ վճարածները, ավելի քիչ օգտվեն բարձրացումից, քան համեմատաբար քիչ, կամ ընդհանրապես չաշխատած քաղաքացիները։ 

MediaHub-ն այսօր՝ Կառավարության նիստից հետո, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին փոխանցեց թոշակառուների մտահոգությունները, որին ի պատասխան նախարարն ասաց. «Գրեթե բոլորն են ստանալու 10,000 դրամով ավելի թոշակ, այդ թվում՝ ձեր նշած քաղաքացիները։ Իրենք իրենց ստաժի շնորհիվ ստանում են շատ ավելի բարձր թոշակ, քան նրանք, ովքեր չեն ստանում բարձր թոշակ՝ ստաժ չունենալու պատճառով»։

Մեր ճշտող հարցին, թե մինչև հունիս հավանակա՞ն է կենսաթոշակների նոր բարձրացում, Թորոսյանը պատասխանեց՝ այս բարձրացումը շատ էական է հարյուր հազարավոր թոշակառուների համար։ Բացի այդ, կիրառվում է նաև հետվճարի ինստիտուտը։ 

«Քաղաքացիները կարող են ստանալ 20% վերադարձ՝ բանկային քարտերով առևտուր անելու պարագայում։ Հետվճարով վերադարձված գումարի չափը առավելագույնը 10 հազար դրամ է։ Փաստացի, բոլորի համար թոշակը բարձրանում է 20 հազար դրամով»,- նշեց Արսեն Թորոսյանը։

 Էմմա Մարտիրոսյան

Send