Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱԹՍ-ների հարձակումներից հետո հրդեհներ են բռնկվել «Յանդեքս» և «Գազպրոմ» ընկերությունների օբյեկտներում

Blog Image

Ռուսաստանի Դաշնությունում անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո հրդեհներ են բռնկվել «Յանդեքս» և «Գազպրոմ» ընկերությունների օբյեկտներում։

Ըստ ASTRA-ի՝ հրդեհ է բռնկվել Ռյազանի մարզի Սասովո քաղաքում այրվել է «Սաստա» գործարանը, որտեղ տեղակայված է «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոնը։ Հարձակումից հետո ընկերությունը հայտնել է էլեկտրամատակարարման խափանումների մասին, որոնք ազդել են «Yandex Cloud» ծառայության աշխատանքի վրա։ Խափանումներն անդրադարձել են նաև մի շարք ռուսական կայքերի վրա։

ՌԴ-ի սուբյեկտ Բաշկորտոստանի Հանրապետությունում հարձակման է ենթարկվել «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» համալիրը, որը Ռուսաստանի նավթավերամշակման և նավթաքիմիական խոշորագույն օբյեկտներից մեկն է։

Send