ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման նպատակով Իրանի հետ համաձայնության հասնելն այն չէ, ինչ ինքն է ցանկանում։
Տեխասում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս ներկայացնելով խաղաղարար առաքելությունների գծով իր հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆֆին՝ ամերիկացի առաջնորդն ասել է. «Նա աշխատում է Իրանի հետ գործարքի ուղղությամբ և շատ լավ է գլուխ հանում։ Կարծում եմ՝ այդ գործարքն այնքան էլ այն չէ, ինչ ես կցանկանայի, սակայն նրանք [Իրանը] պատրաստ են մեզ ամեն ինչ առաջարկել, միայն թե մենք չհրաժարվենք դրանից։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Բայց նա փայլուն բանակցող է։ Նա նաև հրաշալի մարդ է, և ես նրան ընտրել եմ հենց այդ երկու հատկանիշների համար»։
Թրամփի խոսքով՝ բոլորը սիրում են Վիթկոֆֆին, և որ նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում։

Русский