Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերը կալանավորվել է մեկ ամսով

Blog Image

Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվել է։

MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին՝ ֆեյսբուքում ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. վերջինս կալանավորվել է։

Նշենք՝ Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ֆեյսբուքյան տեսանյութում ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրող հայտարարություններ անելու համար։ Նա ձերբակալվել էր, իսկ դատարան էր ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

Send