Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բենզինի փոխարեն դիզել են լցրել ու քաղաքացու մեքենան փչացրել. «Petrol»-ը պատասխանատվություն կկրի՞

Blog Image

Այսօր առավոտյան MediaHub-ին ահազանգել է մի քաղաքացի և պատմել, որ երեկ երեկոյան իր մայրը խնդրի է բախվել բենզալցակայաններից մեկի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։

Մեզ դիմած քաղաքացին՝ Քրիստինե Կարապետյանը պատմեց, որ իր մայրիկի մեքենան բենզինի փոխարեն դիզելով են լիցքավորել։

«Պարզ ասել ենք, որ բենզին լցնեն, սակայն աշխատողները լցրել են դիզել, հետո երբ ցանկացանք շարժի գցել, միանգամից ասացին՝ չէ, չէ, աշխատողները խառնվեցին իրար, հետո եկան, ասացին, որ բենզինի տեղը դիզել են լցրել»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց՝ աշխատակիցները «ջահել երեխաներ» են եղել՝ մոտ 15 տարեկան, ու մեքենան փոխարեն լիցքավորեն բենզինով, լիցքավորել են դիզելով, ինչն էլ խնդիրներ ու անհարմարություն է առաջացրել իրենց համար։ «Բենզինը դիզելի հետ խառնել հնարավոր չի, եթե գործից տեղյակ են, ապա անհնար է խառնել»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարապետյանը նշեց, որ էվակուատորով մեքենան տեղափոխել են արհեստավորի մոտ, մեքենան շարժի գցել չի ստացվել։ «Ցանկացել ենք կապվել տնօրենի հետ, ասել են, որ տնօրենը տեղում չի, ոչ մի պատասխանատվություն մինչև հիմա չի կրել։ 6-րդ Մասիվի հատվածում է այդ բենզալցակայանը, Արծիվի արձանից մի փոքր վերև, «Petrol» բենզալցակայանն է»,- ևս մեկ անգամ հիշեցրեց մեր զրուցակիցը։

Բենզալցակայանի աշխատակիցների հետ կապ հաստատել չհաջողվեց, մենք պատրաստ ենք լսել նաև երկրորդ կողմի կարծիքն ու հրապարակել այն։

Մարիաննա Արամյան

Send