Անարդար պատերազմի առջև լռությունը խոհեմություն չէ, այլ վախկոտություն, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Իրանը 40 տարի պատրաստվել է նման պատերազմի։ Մենք նույն սցենարի առջև չենք կանգնած, ինչ Իրաքում, այն շատ ավելի վատ է», - ընդգծել է Իսպանիայի վարչապետը։
Սանչեսի խոսքով՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «նույնքան բռնապետական է և նույնիսկ ավելի արյունարբու, քան իր հայրը», և նա նաև աջակցում է միջուկային զենքի մշակմանը։
«Նեթանյահուն ցանկանում է Լիբանանում կրկնել նույն ավերածություններն ու տառապանքները, ինչ Գազայում»,- ընգծել է վարչապետը։

Русский