ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Պակիստանի մայրաքաղաք արդեն այս շաբաթավերջին, «Corriere della Sera»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Կարծում եմ՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին Իսլամաբադում <...> Ես կարծում եմ, որ մոտեցումը կլինի ավելի լայն և չի կենտրոնանա միայն միջուկային էներգիայի վրա, որը հակամարտության հիմնական պատճառն է։ Այս անգամ օրակարգում կլինեն նաև հրթիռները, Իսլամական Հանրապետության հետ դաշնակից աշխարհազորայինները և Իրանի անվտանգության երաշխիքները», - ասել է Գրոսսին։

Русский