Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լուկաշենկոն ժամանել է Փհենյան (տեսանյութ, լուսանկար)

Blog Image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Փհենյան՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների համար, հաղորդել է ԲելՏԱ-ն։

Լուկաշենկոյի պատվիրակությանը դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջին փոխվարչապետ Կիմ Տոկ Հունը։

Բելառուսի նախագահի ավտոշարասյանը ուղեկցվել է 21 մոտոցիկլետների ուղեկցությամբ։

Պաշտոնական այցի առաջին կանգառը Արևի Կումսուսան պալատն է եղել։ Լուկաշենկոն հարգանքի տուրք է մատուցել Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդներ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի հիշատակին Փհենյանում։

 

«Կումսուսան» կորեերեն նշանակում է «ոսկով ասեղնագործված լեռ»։ Հուշարձանը նվիրված է առաջնորդների անմահությանը, խորհրդանշում է ազգի արժանապատվությունը և համարվում է հավերժական սրբավայր։

Կադրերն այստեղ

Send