Սուրբ Աթոռի խոսնակ Անտոնիո Սպադարոն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին քննադատությանը՝ այն անվանելով անզորության նշան։
«Թրամփը չի բանավիճում Լևոն XIV-սի հետ. նա աղաչում է նրան վերադառնալ այն լեզվին, որով կարող է գերիշխել։ Սակայն Հռոմի պապը խոսում է այլ լեզվով, որը չի կարող տրվել իշխանության, անվտանգության և ազգային շահերի քերականությանը», - գրել է Սպադարոն X սոցիալական ցանցում։
Նա ընդգծել է, որ Թրամփի քննադատությունը «անզորության խոստովանություն» է։ «Չկարողանալով ճանաչել այս ձայնը, իշխանությունները փորձում են այն ապալեգիտիմացնել», - ընդգծել է նա։
Երկուշաբթի օրը ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «չի հիանում» պապով, և որ Լևոն XIV-ը թույլ է «հանցավորության, արտաքին քաղաքականության մեջ»։ «Ես չեմ ուզում, որ Հռոմի պապը մտածի, որ Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը», - նշել էր նա «Truth Social» սոցիալական ցանցում։

Русский