Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Մեծ Բրիտանիան չի աջակցել Հորմուզի նեղուցը շրջափակելու ԱՄՆ որոշմանը

Blog Image

Լոնդոնը չի աջակցում Հորմուզի նեղուցի շրջափակմանը և չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, «BBC Radio 5 Live»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը։ 

Սթարմերի խոսքով՝ բրիտանական ականազերծող նավերն արդեն տարածաշրջանում են։ Վարչապետը հրաժարվել է մեկնաբանել ռազմական ներկայության մանրամասները՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայի ջանքերը կենտրոնացած են նեղուցի լիարժեք բացումն ապահովելու վրա։

Շաբաթ օրը Իրանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Իսլամաբադում։ Կիրակի առավոտյան ԱՄՆ պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Իրանը և ԱՄՆ-ն երկարատև բանակցությունների ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ, և որ ԱՄՆ պատվիրակությունը տուն կվերադառնա առանց համաձայնագրի։

Send