Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ռուսաստանի դատարանն Ուրալի ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին ու նրա որդուն մեղավոր է ճանաչել

Blog Image

Եկատերինբուրգի դատարանը Ուրալի ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկուն և նրա փաստաբան որդուն՝ Մութվալին, մեղավոր է ճանաչել ու դատապարտել։

Նրանք մեղավոր են ճանաչվել անվտանգության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մարտին ավագ Շիխլինսկին դատապարտվել էր նաև սպանության փորձի և սպանության մեջ ներգրավվածության համար։

Դեպքը, որի համար Շիխլինսկին դատարանի առջև է կանգնել, տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ին՝ «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ։ Այդ օրը իրավապահ մարմինների աշխատակիցները կանգնեցրել են Մութվալիի վարած Mercedes մակնիշի մեքենան, որի ուղևորի նստատեղին նրա հայրն է եղել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ցանկացել են Շահին Շիխլինսկուն հանձնել հարցաքննության ծանուցագիր, բայց Մութվալին հետ է վել մեքենան ու խփել իրավապահներից մեկին։ Պարզվել է, որ նա ոստիկանության լեյտենանտ է (Ռուսաստանի Ազգային գվարդիայի անդամ)։

Հոր և որդու դեմ գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։ Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել։ Եզրափակիչ ելույթների ժամանակ պետական ​​մեղադրողը միջնորդել է նրանց դատապարտել ինը տարվա ազատազրկման։

«Շահին Շիխլինսկուն մեղավոր ճանաչել և դատապարտել ինը տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով նախորդ դատավճիռը, նրան դատապարտել 24 տարվա ազատազրկման։ Առաջին չորս տարին կանցկացնի բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում», - հայտարարել է դատավորը։

Մութվալի Շիխլինսկին նույնպես մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել ութ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։ «Մերսեդես-Բենց»-ը, որով լեյտենանտին հարվածել էին, առգրավվել է։ Դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել։

Send