Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արեգնազ Մանուկյանին էլ են «պետական դավաճանության» գործով կանչել քննչական

Blog Image

Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են կատարվում «Մայր Հայաստան» վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տանը։

Ավելի ուշ հայտարարվեց, որ խուզարկությունն ավարտվել է։ Նրան ժամը 10:00-ին կանչել են Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժին։

Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ։

Քննչական գործողությունները իրականացվում են նույն վարույթի շրջանակում, ինչ Անդրանիկ Թևանյանինը՝ պետական դավաճանության և լրտեսություն։

Send