Հակակոռուպցիոն դատարանը որոշել է Սեյրան Օհանյանին «բերման ենթարկել» և ներկայացնել «Մարտի 1»-ի գործով դատական հաջորդ նիստին։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր չի ներկայացել դատական նիստին, և դատավորը նման որոշում է կայացրել։
Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 19-ին, ժամը 10.00-ին։

Русский